«Բարսելոնան» Նոու Կամպում ոչ-ոքի խաղաց «Էյբարի» հետ
СпортՖուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Բարսելոնան» ու «Էյբարը» ոչ-ոքի խաղացին: Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բարսելոնայում, ավարտվեց 1: 1 հաշվով: Տանտերերի կազմում գոլ խփեց Ուսման Դեմբելեն 67-րդ րոպեին, իսկ Կիկե Գարսիան գրավեց «Էյբարի» դարպասը 57֊րդ րոպեին: 8-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթուայթը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: «Բարսելոնան» 25 միավորով վեցերորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Էյբարը», 16 միավորով, 14-րդն է: