Վարչապետը ասաց՝ գերիների հարցը նուրբ հարց է, ինֆորմացիայի արտահոսք պետք է չլինի. անհետ կորած զինծառայողի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
ВидеоԱնհետ կորած զինծառայողի հայր Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասներ է պատմել զինծառայողների որոնողական աշխատանքներից եւ վարչապետի հետ հանդիպումից.
«Երեկվա տվյալներով՝ երկու խումբ է մտել Հադրութ, մեկ խումբը գնացել էր որոնողական աշխատանքների, մի խումբը մարմինների հետևից: Ընդհանուր Հադրութից և Ջաբրայիլից հանվել է 20 մարմին»: Խոսելով վաչապետի հետ հանդիպումից՝ նա նշեց, որ տրվել են մի քանի կտրուկ հարցեր, մասնավորապես, հարցերից մեկը վերաբերվել է Կապանի մորգում տիրող իրավիճակին, այդ նույն օրը կապվել են գլխավոր դատաբժշկի հետ, եւ նա խոստացել է հնարավորինս շուտ լուծում տալ այդ հարցին: Նույն հարցրը բարձրացվել է նաև վարչապետի հետ հանդիպմանը, նա խոստացավ, որ այդ հարցը հնարավորինս շուտ կլուծվի:
Մանրամասները՝ տեսանյութում: