Պաշտոնյաները իրավունք ունեն հարցազրույց տալու այն լրատվամիջոցներին, որոնք միայն լրատվամիջոց են․ Արփի Դավոյան
Блогосфера«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը խորհուրդ եմ տալիս պաշտպանել քաղաքացիների ճշմարիտ և պաշտոնական տեղեկատվությամբ տեղեկացված լինելու իրավունքը։
Մեդիադաշտը, տեղեկատվական աղբով լցնելուց առաջ, պետք էր նախ և առաջ մտածել, որ նման աղբին կսկսեն չարձագանքել, չմեկնաբանել, ընտրություն կատարել լրատվամիջոցների միջև, ապատեղեկատվություն տարածող կայքերին հարցազրույց չտալ։
Իսկ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մեդիադաշտը բաժանված է երկու մասի՝ օբյեկտիվ լրատվություն տարածող կայքերի և ուղղորդված լրատվություն տարածող կայքերի։
Քաղաքացիները տեղեկացված լինելու իրավունք ունեն, իսկ պաշտոնյաները՝ հարցազրույց տալու այն լրատվամիջոցներին, որոնք միայն լրատվամիջոց են, ոչ թե հայտնի շրջանակներին ծառայող գործիք»։
"Մեդիա պաշտպան" նախաձեռնությանը խորհուրդ եմ տալիս պաշտպանել քաղաքացիների ճշմարիտ և պաշտոնական տեղեկատվությամբ տեղեկացված...
Posted by Arpi Davoyan on 2021 թ. հունվարի 8, ուրբաթ