Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
ОбществоՀունվարի 10-ին, ժամը 18:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 69/3 շենքի մոտակայքում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։18-ին, մարել՝ 18։24-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արտակ Բ․, ծնված 1992 թ․) շարժիչի հատվածը՝ մասամբ։