Ռուսաստանի՝ Մոնղոլիայի հետ սահմանին տեղի է ունեցել 8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ (տեսանյութ)
Տեսանյութեր Իրկուտսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին տեղի է ունեցել 8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 00.32-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոնղոլիայում՝ Տուրտ գյուղից 34 կիլոմետր հեռավորության վրա: Տեղեկություն չի ստացվել տարածաշրջանում հնարավոր զոհերի և ավերածությունների մասին: Իրկուտսկի նահանգի նահանգապետ Իգոր Կոբզեւը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ իշխանությունները ստուգում են տներն ու սոցիալական օբյեկտները։ Երեքշաբթի օրը նախատեսվում է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստ: Իրկուտսկում, ըստ տեղական իշխանությունների, պատճառված վնասներ չկան։ Բոլոր օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով: