Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնագրերի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները քննարկել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոսկովյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Բանակցությունները տևեցին գրեթե չորս ժամ:
Այս թեմայով
Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան
ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրով
Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան
Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ
Ինչ է անում փաշինյանական խունտան Հայաստանի սահմանները թուլացնելու առումով․ Արմեն Այվազյան
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․ ՀՀ ԱԳ նախկին նախարար
Պատերազմին դիվանագիտական, քաղաքական միջոցներով այլընտրանք կա. Արա Այվազյան (տեսանյութ)
Փաշինյանական խունտան փորձում է առանց մեկ կրակոց արձակելու զրկել Հայաստանը պաշտպանունակության հնարավորությունից․ Արմեն Այվազյան
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով