Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP 

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ

Society

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ: 

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):

Ավարտել է Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձեւավորվել է Ա. Խաչատրյանի եւ Ս. Ռախմանինովի ազդեցությամբ եւ առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) եւ ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» եւ «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») եւ կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական եւ սովետական երաժշտության պատմության մեջ:

Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի եւ ձայնասկավառակի պատկերներ:

Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների եւ գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը               1000

Մետաղը/հարգը                          արծաթ 925

Քաշը                                                   33,6

Տրամագիծը                                   40,0

Քանակը                                           500

Դրամաշուրթը                               ատամնավոր

Որակը                                պրուֆ

Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթեւացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Սովորել է Տաթեւի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան եւ իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթեւի եւ Ապրակունիսի հոգեւոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության եւ այլ դասընթացներ: Դասավանդել է նաեւ Մեծոփավանքի  եւ Սաղմոսավանքի հոգեւոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը:

1390 թ. նա հաստատվել է Տաթեւում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երեւույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

Տաթեւացու օրոք Տաթեւի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին եւ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգեւոր կյանքի կենտրոն:

Տաթեւացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաեւ «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած եւ ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթեւացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը

Դիմերես՝ Տաթեւի վանքը:

Դարձերես՝ Գրիգոր Տաթեւացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) եւ Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը               1000

Մետաղը/հարգը                          արծաթ 925

Քաշը                                                   33,6

Տրամագիծը                                   40,0

Քանակը                                           500

Դրամաշուրթը                               ատամնավոր

Որակը                                պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Grand Indian Wedding at Seven Visions, The DvinChile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in Tsitsernakaberd
Most Popular