Իտալիայի առաջնության խաղում «Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին»
СпортՖուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին»: Հանդիպումը տեղի ունեցավ Միլանում և ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Արտուրո Վիդալը և Նիկոլո Բարելլան։ «Ինտերը» վաստակեց 40 միավոր և հասավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Միլանին», որը պահեստային խաղ ունի: «Յուվենտուսը» 33 միավորով 5-րդ տեղում է: «Ինտերի» և «Յուվենտուսի» դիմակայությունը համարվում է «իտալական դերբի» կամ «Իտալիայի դերբի» և ունի ավելի քան 100 տարվա պատմություն: