Մեսսին միացել է «Բարսելոնայի»՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի մեկնարկային կազմին
SportԼիոնել Մեսսին հանդես կգա «Բարսելոնայի» մեկնարկային կազմում Իսպանիայի Սուպերգավաթի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում, հայտնում է կապտանռնագույնների թվիթերյան էջը։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը տեղի կունենա կիրակի օրը՝ Սեվիլայում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 00: 00-ին: Չորեքշաբթի օրը 33-ամյա արգենտինացին բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» հետ կիսաեզրափակիչ հանդիպումը: «Բարսելոնայի» մեկնարկային կազմը հետևյալն է՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն՝ դարպասապահ, Սերգինյո Դեսթ, Ռոնալդ Արաուխո, Սերխիո Բուսկետս, Անտուան Գրիզման, Լիոնել Մեսսի, Ուսման Դեմբելե, Կլեմենտ Լանգլետ, Պեդրի, Ջորդի Ալբա, Ֆրանիկի դե Յոնգ: