Աշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկ Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան 

ՄԻՊ-ը ներկայացրել է սփյուռքահայ 2 փաստաբանների, որոնք պատերազմի օրերին աջակցել են ՀՀ-ին

Իրավունք

Այս պատերազմի առաջին պահից, 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր ու ժամ մեզ հետ են եղել Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի (Armenian Rights Watch Committee) համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանը: Պարոն Ղազարեանը գործում է Լոս Անջելեսում, իսկ պարոն Քերքոնեանը՝ Չիկագոյում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրանք ողջ պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր. աջակցել են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանններին մշտադիտարկումներում ու զեկույցներ կազմելիս, արձանագրել ու փոխանցել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, ապահովել են ամուր կապեր ԱՄՆ-ում ու այլ երկրներում, միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Նրանց շնորհիվ ապահովվել է համագործակցություն Սփյուռքի հայկական այլ կազմակերպությունների հետ՝ լինելով կամուրջ Հայկական սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև:

Պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը, շնորհիվ իրենց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, ԱՄՆ հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) միջոցով հանրային լայն իրազեկման աշխատանքներ են տարել ու մինչ օրս շարունակում են տանել պատերազմական գործողությունների, ադրբեջանական իշխանությունների իրական նպատակների ու Արցախում և Հայաստանում նրանց գործած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:

Ընդ որում, նրանք լայն հանրային քննարկումներ են կազմակերպել ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական ու ռազմական ամենազգայուն հարցերով: Շնորհիվ նրանց նվիրված հասարակական գործունեության՝ պատերազմի մասին ճշգրիտ իրազեկվել են ոչ միայն Հայկական սփյուռքը, այլ նաև միջազգային հանրությունը: Այս աշխատանքներն ուղղակի անգնահատելի են:

Թե՛ ես, թե՛ Արցախի իմ գործընկեր Արտակ Բեգլարյանը, որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, երբեք նրանցից անգամ ակնարկ չեն լսել, որ անհրաժեշտ աջակցության ծավալն ահռելի է՝ սկսած մասնագիտական ամենաբարդ վերլուծություններից մինչև անգլերենով զեկույցների ու հայտարարությունների թարգմանություններով աջակցություն:

Չնայած ԱՄՆ-ում իրենց հիմնական գործում հսկայական  ծանրաբեռնվածությանը, պատասխանատու աշխատանքին ու ահռելի ժամային տարբերությանը ԱՄՆ Կալիֆորնիա և Չիկագո նահանգների հետ՝ մեր խնդրանքներին նրանց արձագանքը հետևել է րոպեների ու անգամ վայրկյանների ընթացքում:

Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանն այսօր էլ մեզ շուրջօրյա աջակցություն են ցուցաբերում բոլոր հարցերում (պաշտոնական նամակներ ու հետևողական աջակցություն գերիների վերադարձի, ադրբեջանական պատերազմական հանցանքների արձանագրման ու այլ խնդիրներով):

Հատկապես կարևոր է, որ նրանք, լինելով ԱՄՆ-ում գործող պրակտիկ փաստաբաններ, իրենց պրակտիկ գիտելիքներն ու փորձն են օգտագործում՝ մեզ աջակցելու համար:

Մեր գործընկերները բացարձակ նույնն են արել 2016թ. ապրիլյան, 2020թ. հուլիսյան ու մյուս բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ:

Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համանախագահների դերն անգնահատելի է նաև Հայաստանում մարդու իրավունքների համակարգի կատարելագործման հարցում:

Մասնավորապես, տեղի ունեցող յուրաքանչյուր հավաք, ոստիկանական գործողություններ, երեխաների ու կանանց, զինծառայողների իրավունքներ կամ մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած այլ հարց մշտապես նրանց անմիջական ուշադրության կենտրոնում է:

Յուրաքանչյուր անգամ հրապարակային արձագանքներով ու մասնագիտական վերլուծություններով նրանք միայն օգնել են թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ Կառավարությանն այդ խնդիրների ճիշտ լուծումներ գտնելու, այդ լուծումները միջազգային լավագույն փորձին համապատասխան կարգավորելու հարցում: Իսկ Հայաստան ու Արցախ նրանց ավանդական այցերը գլխավորապես օգտագործվում են հենց այս խնդիրները քննարկելու, դրանց լուծումները գտնելու նպատակով:

Ընդ որում, այս բոլոր միջոցները պարոն Կարօ Ղազաեանն ու Գառնիկ Քերքոնեանը շարունակաբար ձեռնարկում են նաև աշխարհի այլ երկրներում հայերի իրավունքների պաշտպանության նպատակով՝ Միջին Արևելքից մինչև Եվրոպա և Հարավային Ամերիկայից մինչև ԱՄՆ ու այլ երկրներ:

Մեր ամերիկահայ գործընկերներն իրականացնում են նաև ակտիվ դասախոսական ու վերապատրաստման աշխատանքներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում և Արցախում: Օրինակ՝ Կարօ Ղազարեանը 22 տարի եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող համալսարանի իրավունքի դպրոցի դեկան, իրավունքի պրոֆեսոր ու նաև քրեական գործերի քննության հարցեր է դասավանդել ԱՄՆ Քննությունների դաշնային ծառայության (FBI) համար: Գառնիկ Քերքոնեանն այս պատերազմի ընթացքում Արցախի անունից դատական հայց է հարուցել ԱՄՆ դաշնային դատարանում Վաշինգտոնում:

Բայց ամենակարևորն այն է, որ պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը վերապատրաստում են իրականացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար՝ հատկապես կապված քրեական գործերի քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկ խնդիրների, միջազգային փորձի հետ:

Նրանք մեծ դեր են ունեցել 2017թ. նոյեմբերին Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկայի ստեղծման ու այդ կլինիկայում ժամանակակից պայմաններում մասնագետների պատրաստման հարցում:

Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հարգարժան գործընկերներին, ովքեր շարունակում են ջանք ու եռանդ չխնայել հատկապես արդեն հետպատերազմական  այս բարդ ժամանակահատվածում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում:

Նրանց տարիների աջակցությունն իրական օրինակ է՝ ինչպես պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև համագործակցությունը»,- գրել է Թաթոյանը:

 

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)
Ամենադիտված