London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր ու քաղաքականապես տգե՛տ «գործիչներ», խելքներդ գլուխներն հավաքեք»

Blogosphere

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին, Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի: Մեր այսպես կոչված իշխանակույտը, այնքան էր ոգևորվել այդ փոխհրաձգությամբ, որ անտեսել էին 2020թ. տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները և այն համարում էին անվնաս՝ զուտ ներբանակային միջոցառում:

երկրորդ պատերազմը ցույց տվեց Նիկոլի իշխանության հանցավոր տգիտությունը նաև այդ հարցում: Նիկոլի և իր հավաքածուի տգիտությունն այն աստիճան ցայտուն էր, որ մեր բազմաթիվ նախազգուշացումներին ի պատասխան, հայտարարում էին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, ապա Թուրքիան չի մասնակցի: Մենք տեսանք, թե ամբողջ պատերազմի ընթացքում, ինչպես էր Նիկոլն ամեն օր հայտարարում, որ Հայկական Բանակը կռվում է թուրքական զորքերի և նրանց նախաձեռնությամբ ներգրավված վարձկանների դեմ:

Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են: Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել: Հիմա էլ պառլամենտում, ոմն նիկոլական հայտարարում է, որ պետք չէ անհանգստանալ Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժություններից:

Զորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն: Հայաստանի զինված ուժերը, տարիներով պլանային զորավարժություններ է անցկացրել հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում: 2018թ. ներմուծված գունավոր հեղափոխության և Նիկոլի իշխանության երկու տարիների վնասակար քաղաքականության արդյունքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական առումով երես թեքեցին Հայաստանից:

Արդյունքը եղավ այն, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու այլ տարածքների վարձկաններ հայտնվեցին Արցախի և Հայաստանի դեմ վարվող տոտալ ռազմական գործողություններում:

Փետրվարի 1-ից 12-ը, Կարսում անցկացվելիք զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են, որին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ: Մասնավորապես տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա:

Նախատեսվում է փորձարկել հարձակողական, դեսանտա-գրոհային, օդուժի հարվածային աջակցության, ինչպես նաև ռազմա-տրանսպորտային և նյութա-տեխնիկական ապահովման համատեղ գործողություններ: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցելու են նաև վրացական կողմից ռազմական դիտորդներ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է ձմեռային, բարդ լեռնային պայմաններում (Կարսը նաև այդ նպատակով է ընտրվել) ձյունածածկ, դժվարանցանելի իրավիճակներում փորձարկել հարձակողական մարտերի վարման, ինչպես նաև նոր տեխնիկայի կիրառման հնարավորությունները: Տեղանքի բնութագիրը բավականին նման է Նախիջևանի և Հայաստանի հարավային սահմանների միջև ընկած բարձր լեռնային գոտիներին: Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները նախատեսվել են Սևծովյան ավազանում, Ադրբեջանի հյուսիս արևելքում կամ Թուրքիայի այլ հարևանների դեմ:

Այնպես, որ տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր ու քաղաքականապես տգե՛տ «գործիչներ», խելքներդ գլուխներն հավաքեք, և եթե կարող եք, լուրջ վերաբերվեք մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ձեզ լսելով, տպավորություն է, թե Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեր փոխարեն լուծել մեր բոլոր խնդիրները: Նրանք իրենց բաժին ստանձնած պատասխանատվությունը լավ իրականացնում են: Եվ եթե պետք է ամեն ինչում իրենց հղում անեք, ապա դո՞ւք ում եք պետք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular