«Չելսին» ցանկանում է, որ ֆուտբոլիստները մեկ գիշերվա ընթացքում դառնան Ջոն Թերին․ Լեմպարդ
Sport«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում իր թիմից չափազանց շատ բան է սպասվում: «Չելսին» երեքշաբթի օրը Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում 0-2 հաշվով պարտվեց «Լեսթերին»: «Չելսին» 29 միավորով մրցաշարային աղյուսակի ութերորդ շարքում է: «Եթե նայեք թիմի կազմին, կտեսնեք, որ կան երիտասարդ խաղացողներ: Նրանց համար դա բարդ է», - ասել է Լեմպարդը, մեջբերելով goal.com-ը: Կապույտներն այս մրցաշրջանում վեցերորդ անգամ են պարտվում: Լեմպարդը խոստովանել է, որ ակումբում նրանց ապագան կախված չէ իրենից: «Ես չեմ կարող դա վերահսկել: Այս մասին ինձ հարցրել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ես այս աշխատանքին անցա` իմանալով, որ դժվար ժամանակներ կլինեն, քանի որ ակումբը դեռ պատրաստ չէ մրցելու: Մենք արգելք ունեինք տրանսֆերների համար, մենք երիտասարդ խաղացողներ ունենք, մենք ունենք նոր խաղացողներ, ովքեր, ինչպես տեսնում ենք, ձգտում են մարզավիճակ ձեռք բերել և թիմում հաստատվել: Այս պահին մենք պետք է պայքարենք», - ասել է Լեմպարդը: