Ախմախությանն ի պատասխան Փաշինյանն էլ ավելի անհեթեթ բան է ասում. Դանիել Իոաննիսյան
Blogosphere«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Գևորգ Գորգիսյանն ասում է, որ «Դուք չեք կարողանում գերիներին բերեք, բայց մենք կարող ենք»: Այդ ախմախությանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանն էլ ավելի անհեթեթ բան է ասում «բա ինչու՞ պատերազմից առաջ գերիների մասին չէիք խոսում»:
Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան»-ի փոխադարձ ինքնավստահությունը իրար արժանի է ու ողբալի»:
Գրառմանը մեկնաբանություններում պատասխանել է ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` գրելով. «Ախմախը դու ես։ Եթե մի բան ունակ չես հասկանալ, չի նշանակում, որ դա ախմախություն է»։
Իր հերթին Դանիելյանը գրել է` «Դու իրո՞ք չես հասկանում, որ Ալիևը գերիներին կպահի այնքան ժամանակ, որքան դա այստեղ քաղաքական գործոն է»։
«Իսկ դու չես հասկանու՞մ, որ պարտված վարչապետը այլևս որևէ հարթակում ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահը։ Է՞լ ինչ ես ուզում տանուլ տա, որ հասկանաս։
Հ.Գ. հերիք է դեգերես իշխանության ետնախորշում, դու այդպիսին չէիր»,- Դանիելյանի մեկնաբանությանը պատասխանել է Գորգիսյանը։