«Չելսի»-ն գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է
SportԼոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Չելսի»-ն ուժերն էր չափում «Լուտոն Թաուն»-ի հետ: «Ազնվականներին» հաջողվեց երեք անգամ գրավել մրցակցի դարպասը, այդ երեք գոլերը խփեց մեկ ֆուտբոլիստ` Թեմի Աբրահամը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Լուռոն Թաուն»-ի միակ գոլը հեղինակեց Ջորդան Քլարկը:
Լոնդոնի «Չեսլի»-ն դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: