«Յուվենտուսը» հաղթեց «Սպալին» և դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ
Спорт«Յուվենտուսը» հաղթեց «Սպալին» և դուրս եկավ Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց 4: 0 հաշվով: Գոլերը հեղինակեցին Ալվարո Մորատան, Ջանլուկա Ֆրաբոտան, Դեյան Կուլուսևսկին և Ֆեդերիկո Կիեզան:
1/2 եզրափակչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը»: