Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Բանակի օրվա առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք

Blogosphere
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:
Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով օրեր առաջ կոչվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնին, ողջույնի խոսք ուղղեց ներկաներին Հայոց բանակի տոնի առիթով։ Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ 2020 թ․ մեր երկիրն ու Հայոց Եկեղեցին դժվարին փորձությունների միջով անցան՝ ունենալով թե՛ ոգևորության օրեր և թե՛ ցավի ու անհուն տառապանքի դառնագին ընթացք։ Սրբազանն ի մասնավորի ասաց․ «Յուրաքանչյուր իրավիճակ մարտահրավեր է անդրադառնալու և ճշգրտելու մեր կեցվածքը Արարչի առաջ։ ․․․Հուսալքման ու հուսահատության պահերին կարևոր է զենքերը վայր չդնելը համոզվելու համար, որ Աստված մշտապես մեզ հետ է, մեր կողքին։ Հարատև սաղմոսենք՝ «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծո վրա է հույսն իմ» (Սաղմ․ԿԱ 8-9)։ Քրիստոնյան իր հույսը դնում է ոչ թե սնոտի բաների, այլ միայն Աստծո վրա՝ Նրա ողորմությամբ գործելով առանց ծուլանալու և առանց աջ ու ձախ շեղվելու։
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․Ե 5) և երբեք ձեռնունայն չի թողնում նրան, ով հուսալից սրտով գործում է անընդհատ ի փառս Աստծո և ոչ թե իրեն, զինված խոնարհությամբ և ոչ թե հպարտությամբ, «գոտեպնդված ճշմարտությամբ» (Եփես․ Զ 14) և ոչ թե ստի փուչ ասպազենով։ Մեր հույսն ու հույսի աղբյուրը հարուցյալ մեր Տերն է, Ով անընդհատ իրեն ապավինողի կողքին է՝ իր օրինակով զորացնելու, նաև քաջալերելու համար ուղիղ նայելու մահվան աչքերին ու չերկնչելու, որովհետև ինքն արդեն հաղթել է աշխարհին (Հովհ․ԺԶ 33) ու մահվանը, որ աշխարհի իշխանը կարող է պատճառել։ Այս համոզումն էր նաև մեր զինվորների ու սպաների սրտներում, որ անկախ պատերազմի սպասվող ու հաշվարկված ելքից հաղթողի կարգավիճակ ունեն և մարտի դաշտում չեն պարտվել, քանի որ արել են հնարավորն ու անհնարը։ Պատերազմի օրերի ժամանակագրությունը լի է բազում սխրանքների արձանագրումով, որ բնորոշ են հաղթողին ու հերոսին, անշեղորեն դեպի «մահ իմացեալ» քայլողին։ Եվ այսպիսի արարքների ունակ են միայն հարությանը, կյանքը վերստին Տիրոջ ձեռքից ետ ստանալուն հավատացող քաջորդիք»։
 
Իր խոսքում Վրթանես Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող ջերմագին հոգածության համար, ինչպես նաև բոլոր պաշտպանության նախարարներին ու գեներալներին՝ մշտական ներդաշնակ աշխատանքի համար՝ ի բարօրություն հայ զինվորի ու սպայի, այն մտահոգ ու շահագրգիռ քաղաքացիական անձանց ու բարերարներին, որ անցնող տարիներին սատար են կանգնել Հոգևոր Առաջնորդությանը։
 
Իր գնահատանքը բերելով Հայոց բանակին Հայաստանում և Արցախում իրենց նվիրյալ ծառայությունը բերած նախկին ու ներկա գնդերեցներին՝ Սրբազան Հայրը մաղթեց, որ հանձնառության նույն ոգով շարունակեն իրականացնել իրենց հոգեխնամ սպասավորությունն այս ծանրագույն պայմաններում, երբ շարունակելու են սփոփել զոհվածների հարազատներին, ոգևորելու են վիրավորներին և անդադար աղոթքով հայցելու են Տիրոջից գերեվարված հայորդիների շուտափույթ վերադարձը։
 
Վերջում Վրթանես եպիսկոպոսը, շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առիթով, մաղթեց, որ մշտապես կարող լինեն դիմագրավել թշնամու ոտնձգությունները համարժեք գործերով ու քայլերով, գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ ու զորացած աղոթքով։
Այնուհետև հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
 
Ամենայն Հայոց Հայրապետը նաև մասնավոր աղոթք վերառաքեց առ Երկնավորը արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված քաջարի զինվորականների հոգու խաղաղության և հանգստության համար։
 
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողներ կապիտան Շանթ Հայրապետյանին, լեյտենանտ Գևորգ Կարապետյանին, կրտսեր սերժանտ Հովհաննես Գևորգյանին և շարքային Արամ Միդեյանին։
 
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:
 
«ՀՀ ԶՈւ զինանշանով ձեռքի զինվորական ժամացույցով» պարգևատրվեցին Գեղարդավանքի հոգևոր սպասավոր Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Գևորգ սարկավագ Կադեյանը, Ծերուն սարկավագ Ներսիսյանը, Պետրոս սարկավագ Ղազարյանը, Նորայր սարկավագ Խաչիկյանը, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեք սպասավորներ՝ Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանը, Տ․ Արիստակես քահանա Հովհաննիսյանը և Տ․ Աշոտ քահանա Ղազարյանը։
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին ավագ գնդերեցներ Տ․ Ենովք քահանա Եսայանը, Տ․ Գալուստ քահանա Սահակյանը և Գոռ սարկավագ Գյուրջյանը։ «Գարեգին Նժդեհ» մեդալ շնորհվեց Ամարասի վանահայր Տ․ Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Գեղարդավանքի հոգևոր սպասավոր Էդգար սարկավագ Օհանյանին, գնդերեցներ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանին, Տ․ Վարազդատ քահանա Նաջարյանին, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանին, Կարո սարկավագ Ղարիբյանին, Արտաշես սարկավագ Ներսիսյանին, Վահե սարկավագ Մկրտչյանին, Հովհաննես սարկավագ Անդրյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Դավիթ սարկավագ Հայրապետյանին։
 
Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։
Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված արցախյան պատերազմի օրերին Հայոց բանակի զինվորների դրսևորած արի ոգու համար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հավատում է՝ Աստծո օրհնության ներքո մեր բանակը պիտի շարունակի վերակազմավորվել և նույն քաջարի ոգով շարունակել երաշխավորը լինել մեր հայրենի պետականության և ժողովրդի անվտանգության։ Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Աջը միշտ հովանի և մարտակից լինի Հայոց բանակի արիասիրտ մարտիկներին, օգնական և պահապան՝ մեր զինվորներին և հրամանատարներին։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Երկնավոր Տերը Իր օրհնությունը հավերժ հովանի դարձնի աշխարհասփյուռ հայոց ազգին։

Բանակի օրվա առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք __________ Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին...

Опубликовано Vahram Qahana Melikyan Пятница, 29 января 2021 г.
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular