Մահացել է բրիտանական The Animals խմբի կիթառահարը
Досуг77 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի երաժիշտ Հիլթոն Վալենտինը՝ The Animals ռոք խմբի կիթառահարը, հայտնում է ABKCO Music & Records֊ը:
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հիլթոն Վլենտինի ընտանիքին և ընկերներին։ Նա մահացավ այսօր առավոտյան՝ 77 տարեկան հասակում», - ասվում է ընկերության թվիթերյան էջում: Վալենտինը խմբին միացավ 1960-ականների սկզբին: Նրանց խմբին հայտնիություն բերեցին այնպիսի հիթեր, ինչպիսիք են «The House of the Rising Sun», «Good Times», «Don't Let Me Be Misunderstood», «Bring It On Home to Me», «It's My Life», «We Gotta Get Out Of This Place» և այլ կատարումներ։ Խումբը կազմալուծվեց 1966 թվականին՝ երաժշտական նախասիրությունների անհամապատասխանության և ներքին տարաձայնությունների պատճառով: