Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը, որ ռմբակոծություններից կորել էին, երեկ վերադարձել են տուն. Շուշան Պետրոսյան
BlogosphereԵրգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերուհիս պատմեց քիչ առաջ, իրենց բարեկամ Սուրենի գլխին եկածը։) Ուշքս գնում է այս պատմության համար, Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը, որ ռմբակոծություններից փախել էին տարբեր ուղղություններով, հետո կորել էին, երեկ վերադարձել են տուն, չորսն էլ։))) Ասում են` Սուրենը անդավաճան ու համբերատար, պարտաճանաչորեն ամեն օր չորսին էլ, անուն առ անուն կանչել է… (ես մոլորված կովերին, որ պատկերացնում եմ, մեռնում եմ։ Թե ո՞նց են թաքնված գոյատևել, ամեն դեպքում խոզուկներ չեն, կմորթվեին)»: