«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 9-0 հաշվով ջախջախեց «Սաութհեմփթոնին»
СпортԱնգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Սաութհեմփթոնին»: Մանչեսթերում խաղն ավարտվեց 9:0 հաշվով: Դուբլ գրանցեց Էնթոնի Մարտիալը, իսկ Աարոն Ուն-Բիսական, Մարկուս Ռեշֆորդը, Էդինսոն Կավանին, Սքոթ Մաքթոմայնայը, Բրունո Ֆերնանդեսը և Դանիելը Ջեյմս մեկական գոլ խփեցին: Հանդիպման երկրորդ րոպեին «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ալեքսանդր Յանկևիչը կարմիր քարտ ստացավ:
Զուգահեռաբար անցկացվող խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ պարտվեց «Քրիսթալ Փելասին»՝ 1: 2: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր ինը գնդակի տարբերությամբ 1995 թվականի մարտին: