«Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկությունում կամային հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ
Sport«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Գրանադային»՝ դուրս գալով Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչի հանդիպումը, որն անցկացվեց Գրանադայում, ավարտվեց 5:3 հաշվով՝ հօգուտ հյուրերի: «Բարսելոնայի» կազմում երկուական գոլ խփեցին Անտուան Գրիզմանը, Ջորդի Ալբան և մեկ գոլ՝ Ֆրենկի դե Յոնգը: Դաշտի տերերից գոլեր խփեցին Կենեդին, Ռոբերտո Սոլդադոն և Ֆեդե Վիկոն՝ տուգանայինից:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը կորոշվի ավելի ուշ: