«Աթլետիկը» դարձավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը
СпортԲիլբաոյի «Աթլետիկը» 11 մետրանոցներով հաղթեց «Ռեալ Բետիսին»՝ անցնելով Իսպանիայի Գավաթի 2020/21 կիսաեզրափակիչ:
Հանդիպումը, որը տեղի ունեցավ Սևիլիայում, ավարտվեց 1:1 հաշվով: Տանտերերի կազմում Խուանմին գոլ խփեց 84-րդ րոպեին, Ռաուլ Գարսիան 2-րդ խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին գրավեց «Աթլետիկի» դարպասը: 11 մետրանոց հարվածաշարում բասկյան թիմն ավելի դիպուկ էր՝ գրանցելով 4: 1 արդյունք: Ավելի վաղ «Բարսելոնան», «Սևիլիան» ու «Լևանտեն» դուրս էին եկել մրցաշարի կիսաեզրափակիչ: