Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван 

Մարտական դիրքում սպանված Արթուր Աջամյանի եղունգների տակ հայտնաբերվել են դիրքի ավագի արյան ու մաշկի հետքերը. մահվանը նախորդել է վիճաբանությունը. փաստաբան

Общество

2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի եղունգների տակ հայտնաբերվել են արնանման և մաշկի հետքեր, որոնք ստացված փորձաքննության եզրակացության համաձայն՝ կարող էին պատկանել թե՛ Աջամյանին, թե՛ դիրքի ավագին, իսկ վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանին պատկանելիության հարցը բացառվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանն արձանագրեց, որ եզրակացությամբ հիմնավորվել են այն կասկածները, որ դիրքի ավագի հետ վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ Աջամյանն ինքն իրեն վնասվածք չպետք է պատճառեր իր եղունգներով և իր մաշկը չպետք է իր եղունգների տակ հայտնվեր, ստացվում է, որ վիճաբանությունը եղել դիրքի ավագի հետ և մաշկը պատկանում է դիրքի ավագին։

Քրեական գործով նշանակվել է ևս մեկ համալիր փորձաքննություն՝ դատաբժշկական, դատաքիմիական և դատակենսաբանական, որոնց վերաբերյալ եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։

Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Փաստաբանի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռևս որևէ մեկնաբանություն չի տրվել՝ քննարկվող վարկածների վերաբերյալ, ուստի չի կարող հաստատապես ասել՝ վարույթն իրականացնող մարմինը մնում է այդ վարկածին, թե ոչ։

Նշենք, որ գործով նախաքննությունն արդեն մեկ տարի է, ինչ ընթանում է, սակայն որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

«Կարծում եմ՝ այս պահին վարույթ իրականացնող մարմինն օգտագործում է այն հանգամանքը, որ մեր երկրում պատերազմ է տեղի ունեցել և քննչական մարմինները ծանրաբեռնված։ Այնուամենայնիվ, այդ հանգամանքը պետք չէ շահարկել, որովհետև այն քայլերը, որոնք պետք է արվեն՝ պետք է արվեն։ Կան բավականին փաստեր՝ անձին առնվազն կասկածյալի կարգավիճակ տալու համար»,- նշեց Սարգսյանը։

Քննիչի գործողությունների դեմ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դեռևս 2020թ սեպտեմբեր 24-ին, որն ուղարկվել էր զինվորական դատախազություն, իսկ այդտեղից էլ՝ վարույթ իրականացնող մարմին, այսինքն, այն մարմինը, որտեղ այժմ նախաքննություն է ընթանում։ Փաստաբանը նաև բացարկ է հայտնել քննիչին՝ պահանջելով վարույթից հեռացնել վերջինիս, սակայն քննիչն այդպես էլ չի փոխվել։

«Ունենք նույն պատկերը, որը կար պատերազմից առաջ՝ ոչ մի մեղադրյալ, ոչ մի կասկածյալ, ոչ մի արդյունք»,- նշեց նա՝ հավելելով, որ նշանակված փորձաքննություններից միայն եղունգների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունն է ստացվել, ընդ որում՝ հաղորդումից հետո միայն։

«Վարույթն իրականացնող մարմինը չի տեսնում այն փաստերը, որոնք մեր կողմից արձանագրվում են։ Ունենք փաստեր, որ դեպքի վայրում փոփոխություններ են տեղի ունեցել հենց առաջին օրը, չունենք փամփուշտը, որով կրակոց է արձակվել Աջամյանի գլխին։ Մենք գնդակը չունենք»,- նշեց նա՝ հավելելով, որ քանի դեռ քրեական գործ չի հարուցվել այդ հատկանիշներով, քննություն իրականացվել չի կարող։

Ինչ վերաբերում է Աջամյանի համածառայակցին՝ Դավիթ Մելիքբեկյանին, որը նախորդ տարի ամռանն է դուրս եկել կոմայից, փաստաբանը նշեց, որ Դավիթ Մելիքբեկյանի հարազատների համար քննիչը հանդես է գալիս որպես փաստաբան։

«Նրանք փաստաբան չունեն և Դավիթ Մելիքբեկյանի հարազատներին քննիչը տրամադրում է Աջամյանի ընտանիքի անդամների դեմ։ Մենք այցելել էինք Դավիթ Մելիքբեկյանին՝ քննիչի ներկայությամբ և այդ ժամանակ քննիչն իրենց ասում էր, որ, իբր, Աջամյանի կողմից կրակոցներ են արձակվել՝ Դավիթ Մելիքբեկյանի ուղղությամբ։ Ընդ որում՝ ասում էր հաստատակամ, այսինքն՝ իմ ներկայությամբ նույնիսկ քննիչը տրամադրում էր Դավիթ Մելիքբեկյանի հարազատներին՝ Աջամյանի ընտանիքի դեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ նման պայմաններում չի կարծում, որ առաջընթաց կլինի, իսկ այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում նոր հանցագործության մասին հաղորդում կներկայացնի, որովհետև նման վարքագիծ դրսևորող վարույթն իրականացնող մարմնից չի կարող զանգել և ինչ- որ բան փորձել ճշտել, որովհետև վերջինս տեղեկություն չի տրամադրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТО
Самое популярное