ՀՀ ԲՈւՀ-երի քանակն անբնական շատ է, ճոխություն է, ոչ պարտադրված անհրաժեշտություն
SocietyԱյսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչո՞ւ են բուհերի կառավարման խորհուրդները 9-հոգանոց կազմով, որտեղ գերակշռելու են լիազոր մարմնի և կառավարության ներկայացուցիչները. նրանք կարո՞ղ են ապահովել բուհի ինքնավար, անկաշկանդ կառավարումը: Իսկ այն 4-ը, որ պետք է ընտրվեն բուհից, քանի՞ ուսանող և դասախոս է նախատեսվում, նախարարը նշեց, որ շատ բարդ է հիմնավորել, թե ինչու կառավարման խորհրդի անդամները պետք է լինեն 9-ը. «Այնպես, ինչպես բարդ է հիմնավորել, թե ինչու մեր պատգամավորների թիվը պետք է լինի այսքան: Իսկ թե ինչու 5-4 համամասնությամբ, իմ կարծիքով` պետք է լիներ 9-0: Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, այն պետք է կրի 100 տոկոսանոց պատասխանատվություն բուհի գործունեության համար: Իսկ պատասխանատվության համար պետք է ունենա համապատասխան իրավունքներ»: