Պղծվել է Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանը
SocietyԵրևանի օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող, Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է:
Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը` հավելելով, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, դեպքի բացահայտման համար գործողություններ են իրականացվում:
«Հրապարակումների հիման վրա կենտրոնական բաժնի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում»,- ասաց նա: