Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ. Գագիկ Ծառուկյան

Political

Ես միշտ խոսել եմ իրականը, ինչը ես վերլուծում եմ, ինչը որ տեսնում եմ, ինչքան որ քաղաքականության մեջ կամ, նույն իրականությունն ասում եմ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2020թ․ հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի ընլայնված նիստի ժամանակ իր՝ կառավարության 100 տոկոս հրաժարականի հայտնի պահանջին և Հայաստանի համար բավականին տխուր հեռանկարի կանխատեսմանը, ինչպես նաև դրան հետևած քրեական հետապնդմանը։

«Ես միշտ խոսել եմ իրականը, ինչ ես վերլուծում եմ, ինչ որ տեսնում եմ, ինչքան որ քաղաքականության մեջ կամ, նույն իրականությունը, ինչ որ տեսնում եմ, վերլուծում եմ, տեղյակ եմ պահում, ասում եմ։ Ես էս երկրում ապրում եմ, շփվում եմ բոլոր ոլորտների հետ, ժողովրդի հետ, հետևում եմ բանակցություններին, հանդիպումներին, սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակին, և իմ վերլուծությունը, որը ես անում եմ, ներկայացնում եմ, և դա իրական ա։ Մոտավորապես կլինի 20 տարի, որ քաղաքականության մեջ եմ, և չկա այնպիսի մի բան, որ ես ասած լինեմ, և դա իրականությանը չհմապատասխանի։ Իմ ցանկությունը՝ պետությունը հզոր լինի, տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, որ իմ երեխաների ապագան էլ փայլուն լինի», ասել է Գ.Ծառուկյանը։

Թեև 2020թ․ ամռանը լայնածավալ պատերազմի ազդակներ, կարծես, դեռ չկային, բայց Գագիկ Ծառուկյանը նաև այս բնագավառում էր վատ զարգացումներ սպասում.

«Խաղաղը ո՞րն ա, եթե դու նայում ես` Տավուշում պատերազմ ա լինում, գեներալ են խփում, և Թուրքիան արդեն գալիս ա զորավարժություններ Արցախում անցկացնի, հասկանալի ա, որ վերլուծություն ա պետք։ Եթե ես կարողանում եմ վերլուծել, ներկայացնել, որ մենք ունենք 3-4 ամիս ժամանակ, որ պետք է նախապատրաստվենք, բանակցենք, ու դրա փոխարեն ինձ ձերբակալում են, որ ես չխոսեմ, իրականությունը չասեմ, ու իրենք էլ քայլ չեն կատարում, պատերազմը սկսում ա, ասում են՝ սա անակնկալ էր։ Եթե ես կարողանում եմ վերլուծությամբ ներկայացնել, ասել, ուրեմն էս ամբողջ պետությունը, համակարգը չի՞ կարողանում նախապատրաստել իրա վերլուծությունները․․․․ ո՞նց ա լինելու, ես ասեմ՝ ձերբակալության օրն էլ հենց Անվտանգության շենքի մոտ էլ եմ ասել։ Անկախ ամեն ինչից, ես ինչ ասել եմ, ասում եմ, ասելու եմ՝ ոչ ձերբակալությունից եմ վախում, ոչ որևիցե բանից։ Ես էս երկրում ապրում եմ, իմ համար կարևորը իմ երկիրն ա, իմ ժողովուրդը, իմ պետության հզորությունը, և, ասենք թե՝ Անվտանգության ձերբակալման օրն էլ դատարան էլ չեմ գնացել, գիտեի՝ ձերբակալելու են, վճռի համար, գնացել, ասել եմ՝ դռները բացեք, եկել եմ։ Եվ եթե դուք ինձ ձերբակալելով խնդիր եք լուծելու, ոչ մի հարց էլ չի լուծվելու։ Ոչ ժողովրդի սոցիալական վիճակը, ոչ տնտեսական և ոչ էլ Արցախի հարցը։ Այլ պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ։ Ասել եմ և ասել  եմ՝ դռները բացեք», նշել է ԲՀԿ առաջնորդը։

Պատասխանելով դիտարկմանը, թե պատերազմից առաջ Ծառուկյանի խափանման միջոցը փոխվեց, իսկ դրա ընթացքում էլ տպավորություն էր, որ Փաշինյանը հրաժարվել է իր այդ գործելաոճից, հնարավո՞ր է վերսկսի այն, Գագիկ Ծառուկյանը նշել է․

«Դա ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում են, թող անեն, ես ինչ տեսնում եմ, ինչ մտածում եմ, նա էլ ասում եմ։ Իմ համար ամենակարևորը պետությունն է, տնտեսությունը, երկիրն ա, ժողովուրդը, ու ցանկացած քաղաքացի, ցանկացած մարդու կամ քաղաքական գործչի համար ամենակարևորը իր ժողովուրդն ա, իր պետությունը։ Պետության հզորացումը, որ միշտ հզոր պետության հետ են հաշվի նստում, և կայացած մարդու, հայրենասեր մարդու, տեսած մարդու ցանկությունն էն ա, որ ինքը հզոր երկրում ապրի։ Եվ ինչ հնարավորություն ունի, պետք է օգտագործի այդ պետությունը հզորացնելու, զարգացնելու, ժողովրդի վիճակը բարեկեցիկ դարձնելու։ Եվ անկախ ամեն ինչից՝ մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմություն չենք եղել, հետևողական կարգով Դուք հետևում եք, որ ամեն ինչ արել եմ, ներդրողներն էլ եմ բերել, շեյխեր էլ եմ բերել, մեծահարուստներ էլ եմ բերել, Իտալիայից էլ, Իսպանիայից էլ, Ֆրանսիայից, Եգիպտոսից էլ․․․ որ մարդիկ գան, փող դնեն, ծրագրեր իրականացնեն, ու լիարժեք կկարողանա պետությունը զարգանա»։

Գ.Ծառուկյանի խոսքով՝  այսօր հիմնական խնդիրը բյուջեի գումարներն ավելացնելն է.

«Ով գալիս ա՝ «թոշակները կբարձրացնեմ, աշխատավարձերը կբարձրացնեմ»։ Հարց ենք  տալիս՝ ո՞նց ես բարձրացնելու, բա եթե բյուջեով հնարավոր լիներ, ցանկացած ղեկավար կբարձրացներ։ Այ, պետք է ծրագիրն իրականացնեն, որ էս ծրագիրը, գումարը դնում ենք, ասենք՝ պաշարներով, որ դրա սպառումը կա, աշխատատեղ լինի, կարողանանք արտահանենք, վաճառենք, եկամտահարկ, շահութահարկ, բյուջեն կավելանա 1 միլիարդով։ 1 միլիարդ ավելանալու դեպքում եռամսյակը սա է լինելու, կիսամյակը՝ սա, էս գումարը տրամադրելու եմ, որ 1 միլիարդի դեպքում 30 տոկոսը տրամադրեմ թոշակների բարձրացմանը, 30 տոկոսը՝ աշխատավարձերի բարձրացմանը։ Էսօր պետք է հասկանալի լինի, ընկալելի, որ մարդը ոչ թե անգիր արած, նախապատրաստված, գեղեցիկ գրած, այլ լիարժեք, հիմնովին կարողանա ներկայացնի, ապացուցի զարգացումը, ապագան։ Որ մարդը կարողանա հույս ունենա, տեսնի, որ, այո, շանս կա»։

ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև գնաճի ու օրեցօր վատթարացող տնտեսական վիճակի մասին․

«Էսօր մենք նայում ենք, հիմնական խնդիրը․ դրամը արժեզրկվում է, ճի՞շտ է, թե՞ ոչ։ Բարձրացել ա գները, կարագը, ասենք թե՝ ձեթը, բայց թոշակը նույնն ա։ Բայց էսօր մարդը ո՞նց կարող է դրանով, էս թոշակներով ապրի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Artificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace FacilityNo way back for Azerbaijan into the Parliamentary Assembly, Frank Schwabe
Most Popular