«Այս ամենին նայելով՝ ավելի հասկանալի է, թե ինչու երկրում առկա վտանգները չեն տեսնում». Գայանե Ասլամազյան (լուսանկարներ)
BlogosphereԴերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է կառուցապատման խնդիրներին։
«Լավ, պատկան մարմինները ագահ են, մասնագետ չեն եւ իրենց միեւնույն է, բայց այն մարդիկ, որ բնակվում են բարձրահարկերի տանիքների վրա ինքնաշեն թաղամասերում, եթե անգամ այնքան էգոիստ են, որ չեն մտածում մյուսների անվտանգության մասին, սեփական երեխաների ու սեփական կյանքի անվտանգության մասին էլ չեն մտածո՞ւմ: Ախր բոլոր շենքերը կառուցված են չափորոշիչներով, որոնք չեն նախատեսում ավելորդ ծանրություն: Այս ամենին նայելով՝ ավելի հասկանալի է, թե ինչու երկրում առկա վտանգները չեն տեսնում... Ցավալի է»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Լավ, պատկան մարմինները ագահ են, մասնագետ չեն և իրենց միևնույն է, բայց այն մարդիկ, որ բնակվում են բարձրահարկերի...
Posted by Gayane Aslamazyan on 2021 թ. փետրվարի 14, կիրակի