ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա
ՔաղաքականՀայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր կարճատև աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Նաև համաձայնեցվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում աշխատանքային պլանները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը հանդիպման հիմնական ուշադրությունը կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը ՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման եւ Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա: Զրույցը տեղի կունենա մամուլի համար փակ ձևաչափով։