Քաղաքապետն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ. քննարկվել է Երեւանում իրականացվող ծրագրերի ընթացքը
SocietyԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
Կողմերը քննարկել են Եվրոպական միության կառույցների հետ համագործակցությամբ Երեւան համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ ուրվագծել են հետագա զարգացման հեռանկարները:
Քաղաքաքպետ Հայկ Մարությանը ներկայացրել է ԵՄ կառույցների աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների կառավարման, Երեւանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման, քաղաքային լուսավորության, մանկապարտեզների շինարարության եւ մի շարք այլ ծրագրերի ընթացքը:
Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ հարցերով համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ ԵՄ-ը հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը եւ քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ: