Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
SocietyՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Տարոն Չախոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։