Մարդկանց աչքերն ու ականջներն այլևս կապել հնարավոր չէ. Թեհմինա Վարդանյան
БлогосфераԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս իշխանության էժանագին շոուներ կազմակերպելու ունակությունների վրա որևէ մեկս չենք կասկածում, բայց արդեն այդ շոուներն էլ են մարդկային տրամաբանությունից դուրս գալիս: Ձերբակալելով փայլուն հեռուստամեկնաբան Կարեն Բեքարյանին ի՞նչ հարց եք ուզում լուծել: Մարդկանց աչքերն ու ականջներն այլևս կապել հնարավոր չէ: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելով ապացուցում եք, որ Հայաստանի շահը սպասարկելը ստորադասում եք Ադրբեջանի շահին: Արա Սաղաթելյանին էլ չեք լռեցնելու: Սահմանադրագետ Գոհար Մելոյանին ևս:
Այս փոքրոգի պահվածքից հետո մնում է միայն խղճալ Ձեզ ու Ձեր ճիվաղ էությունը»: