Այսպես սկսվեց «Ղարաբաղյան շարժումը». Ազատության հրապարակը լեփ-լեցուն է
ՀասարակությունԵրկու ամսվա դադարից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրպարակում մեծ հանրահավաք է հրավիրել։ Նրանց պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա Շարժման շտաբը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կքննարկեն այս իշխանություններին հեռացնելու հարցն ու Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրները։