Փոքր կենտրոնը պարալիզացված է. երկուշաբթի օրվանից ամեն օր բողոքի ակցիա է լինելու․ Սաղաթելյան
ОбществоՓետրվարի 20-ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ, նոր էջ ենք բացում ՀՀ ժողովրդի պատմության մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երկրորդ, միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջը այս իշխանությունների հեռացման, պետք է դարձնենք համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած Նիկոլը եւ Նիկոլի իշխանությունը օր ու արեւ չպետք է ունենա Հայաստանում:
Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ: Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների. Մեկ ուղղությունը շարժվում է դեպի Պրոսպեկտ-Ամիրյան, մյուսը շարժվում է Սայաթ Նովա-Ամիրյան: Երրորդ ուղղությունը՝ Բաղրամյան-Մոսկովյան, եւ հաջորդը՝ կինո «Նաիրիի» դիմաց: 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները»,-հայտարարեց նա:
«Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու: Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, պլանավորված, ծրագրավորված, համառ, հետեւողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանության հեռացմանը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: