Ֆլիք. «Բավարիայի» յուրաքանչյուր խաղացող արդարացրեց իմ սպասելիքները
Sport«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լացիոյի» նկատմամբ արտագնա ջախջախիչ հաղթանակից հետո հայտնել է իր կարծիքը խաղի վերաբերյալ: «Ընդհանրապես, այսօր յուրաքանչյուր խաղացող արդարացրեց իմ սպասելիքները: Մենք ցույց տվեցինք շատ լավ թիմային խաղ: Մենք հենց սկզբից ցանկանում էինք ճնշում գործադրել մեր մրցակիցների վրա: Եվ դա մեզ հաջողվեց: Մենք շատ գոհ ենք մեր խաղից», - Ֆլիքինմեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Ինչպես ես ասացի, Չեմպիոնների լիգան շատ յուրահատուկ մրցաշար է, հատկապես մեր խաղացողների համար: Մենք հենց սկզբից ցանկանում էինք առջևում լինել, և դուք տեսաք, որ յուրաքանչյուր խաղացող ցանկանում էր դրա համար անել ամեն հնարավոր բան», - ավելացրել է մարզիչը: