Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքում ավելացել է ծնունդների թիվը
SocietyԳեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 157 երեխա՝ 78 տղա եւ 79 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվն ավելացել է 50-ով։ Մարտունու ծննդատանը գրանցվել է 88, Սեւանի ԲԿ-ում՝ 26, Գավառի ԲԿ-ում՝ 18, Վարդենիսի հիվանդանոցում՝ 13, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 11 ծնունդ։ Մարտունու ծննդատանը գրանցված 88 ծնունդներից մեկը եղել է զույգ։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ ծնունդների թիվը Մարտունու ծննդատանն ավելացել է 44-ով, Սեւանի ԲԿ-ում՝ 11-ով, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 6-ով։ Փոխարենը ծնունդները 11-ով նվազել են Վարդենիսի հիվանդանոցում, իսկ Գավառի ԲԿ-ում թիվը մնացել է անփոփոխ՝ 18։