Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ХАМАС согласился на предложение посредников о перемирии в Газе Премьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 мая На первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Армения и Венгрия подписали соглашение об экономическом сотрудничестве и программу сотрудничества МИД РА с МИД Венгрии Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек 

Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ

Право

Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ծավալուն աշխատանքները՝ չնայած Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմներին, դրանց հետևանքով ի հայտ եկած բարդություններին:   Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հանրապետության դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բազմաթիվ ոլորտներում ընդհանուր առմամբ կատարվել է 819 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 763 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ջրային կենսառեսուրսների, ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության, կրթության, պետական գնումների, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:

Պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են 153 անձինք: Միայն դատախազական ներգործության այս միջոցի կիրառման արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել է 512 մլն դրամ:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 77 հաղորդում և միջնորդագիր:

Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել պետական շահերի պաշտպանության 56 հայց՝ ընդհանուր  շուրջ 620 մլն. ՀՀ դրամ հայցապահանջով: Դատարաններում քննված 44 հայցերից 33-ով, այդ թվում նաև նախախորդ տարիներին հարուցված, բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, ինչը շուրջ 65 անգամ գերազանցում է 2019թ. արդյունքները: Քննության ընթացքում է գտնվում մոտ 6,9մլրդ ՀՀ դրամի հայցապահանջով 95 հայց:

Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 249 քրեական գործ, իսկ 440 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, գնահատման և մրցութային ընթացակարգերում, պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներում, առանձին սոցիակլական ուղղություններով պետական միջոցների օգտագործման, պետական մարմինների կարիքների համար գնումների գործընթացներում, Սևանա լճից արդյունագործական որսի և արտահանման, պետական կամ համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու, ոռոգման ջրի մատակարարման, ձկնաբուծարանների գործունեության և բազմաթիվ այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ:

Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2020թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ: Վերականգնվել է շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ:

Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի լիարժեք վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրվող արդյունքները՝ հատկապես ուսումնասիրությունների ծավալների, դրանց հիման վրա հարուցվող քրեական վարույթների մասով,  շարունակում են  պայմանավորված լինել նաև պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով իրականացված ստուգումների արդյունքները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի պահպանվող բարձր տեմպերով, պետական շահերի համատեքստում տարատեսակ իրավախախտումների, հանցավոր երևույթների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն առավել հետևողականորեն ուսումնասիրման առարկա դարձնելու հանգամանքով: 

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурацииОбраз Зендаи на Met Gala 2024 года разделил ИнтернетISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроляГарник Даниелян: Народное шествие – против отуречивания АрменииСегодня состоится церемония инаугурации Владимира ПутинаГлава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызововВ Ереване проходит пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна«Грапарак»: Сегодня к кампании против марша на Ереван присоединится сам Никол ПашинянПротив односторонних уступок: марш на Ереван продолжаетсяШольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Ксения Собчак пошутила над образом Марии Шараповой на Met Gala: «В листе салата айсберг»Баграт Галстанян: Не создавайте кумираBrent подорожала до $83,48 за баррельВоенно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средствВрач рассказал, для каких людей стресс наиболее опасенВ Лиге чемпионов УЕФА стартуют ответные матчи полуфиналаУченые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯМинобороны Армении опровергло сообщение о начале дислокации азербайджанского спецназа у села КиранцНайден новый способ лечения ожирения и диабетаХАМАС согласился на предложение посредников о перемирии в ГазеВрач назвал неочевидный признак железодефицитной анемии у женщинБлок «Мать Армения» провели в Ереване информационную акциюТурция заявила, что нанесет «решающий удар» по территории Сирии и ИракаВ Брюсселе обсуждают интеграцию оборонной промышленности ЕС и УкраиныПремьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 маяНа армяно-азербайджанской границе установлено 40 пограничных столбовВ ЕС Telegram назвали онлайн–приютом для дилеров и экстремистовПутин заявил об успешном преодолении Россией вызовов пандемии коронавирусаПрезидент Армении отбудет в СШАНачались съемки фильма про борьбу Пересильд с искусственным интеллектомСвященнослужитель: Церковь всегда была с народомАрмения и Венгрия достигли соглашения об открытии в своих странах посольств обеих стран«Гражданский договор»: После 2018 года в Армении невозможно говорить об ограничении свободы собранийНа первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Я подтверждаю приверженность Армении длительному миру в регионе: МирзоянЖозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходахК маршу движения «Тавуш во имя Родины» присоединились жители Норатуса, Гавара и ВарденисаАрхиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую АрмениюЛавров заявил о желании Запада «сломать сербов»К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культурыИзраиль планировал эвакуировать жителей Рафаха и начать штурм городаМедведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в УкраинуЗендая, Дженнифер Лопес и Сиенна Миллер на ужине редактора Vogue в преддверии Met GalaЗа один день на Солнце было зарегистрировано 7 мощных вспышек: Вызовут ли они магнитную бурю?“Хезболла” сообщила об ударах по штабу израильской армии на Голанских высотахАрмения и Венгрия подписали соглашение об экономическом сотрудничестве и программу сотрудничества МИД РА с МИД ВенгрииПремьер-министр Армении даст пресс-конференциюСпикер парламента Армении о заявлениях по политике России: Что сказал, правильно сказал и готов повторитьЯ думаю, что участие было бы правильным: председатель НС Армении об участии премьер-министра в заседании ЕАЭС
Самое популярное