Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Ֆավրը կարող է գլխավորել «Լիոնը»
СпортԴորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել ֆրանսիական «Լիոնը», հայտնում է Le10sport-ը: Ինչպես նշում է թերթը, «Լիոնի» ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել` արդյո՞ք Ռուդի Գարսիան կշարունակի աշխատել թիմում հաջորդ մրցաշրջանում: Հոդվածում ասվում է, որ ակումբի նախագահ Ջան-Միշել Օլան բարձր է գնահատում Ֆավրին, բայց կադրային բոլոր որոշումները պետք է հաստատվեն մարզական տնօրեն Ջունինյոյի կողմից:
Ֆավրը, որպես գլխավոր մարզիչ, աշխատել է գերմանական «Հերտայում» (2007-2009), Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» (2011-2015) և Դորտմունդի «Բորուսիայում» (2018-2020)։ Ֆրանսիայում մարզել է Նիցցան (2016-2018): «Լիոնը» անցկացրած 28 խաղերից հետո Ֆրանսիայի առաջնության երրորդ տեղում է՝ առաջատար «Լիլից» հետ մնալով երեք միավորով: