Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ)
Фотографии22-ամյա Ալինա Սանկոն նախ 2019 թվականին դարձել է «Միսս Ռուսաստան», իսկ ավելի ուշ ընդգրկվել է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի թոփ 12 ամենագեղեցիկ աղջիկների ցանկում:
Համավարակի պատճառով անցյալ տարի մրցույթը չեղյալ հայտարարվեց, ուստի պատմության մեջ առաջին անգամ մոդելը պահպանել է տիտղոսը երկու տարի: Սակայն այս ընթացքում Ալինան ինտենսիվորեն պատրաստվել է հաղթանակի՝ փորձառություն ձեռք բերելով պաշտոնական ելույթներում, գրում է KP-ն:
Ալինան սովորել է Գյուղատնտեսության պետական համալսարանում, իսկ անցած տարի էլ ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մագիստրատուրա՝ հեռուստատեսություն ուսումնասիրելու նպատակով:
Ալինան Ազովից է, որտեղ ապրում է նրա մայրը: Մոդելը հույս ունի, որ կկարողանա տուն գնել Մոսկվայում և մայրիկն իր հետ կապրի:
Գեղեցկուհին բավականին ակտիվ է նաև Ինստագրամ սոցկայքում, որտեղ պարբերաբար ցուցադրում է իր ստեղծագործական ունակությունները, այդ թվում ՝ նկարչական տաղանդը: