Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների. Արմեն Գրիգորյան ՀՀ քաղաքացիներն անձնագիր ստանալու խնդրի առաջ չեն կանգնի․ անձնագրայինում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ Եթե ժողովուրդը ասի՝ դեմ է կապիտուլյացիային, հաջորդ օրը այս իշխանությունը կհեռանա. Սաղաթելյան Իմ նկատմամբ հետապնդումը ներառում է ամենաայլանդակ միջոցները․ Փոստանջյանը դիմել է դեսպաններին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից Մարզպետարանները չեն փակվի, համայնքներում 2-ից ավելի աշխատողներ կլինեն. Գնել Սանոսյան Հոկտեմբերի 1-ից պետք է պահանջել կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ էլ ՊՇՌ թեստ․ Ավանեսյանը՝ Փաշինյանին Կինն անհայտ կորած ամուսնու փոխարեն ստացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Որտե՞ղ եք պատկերացնում մեր հարսանիքը. Գոհար Ավետիսյանը ցանկանում է կրկին ամուսնանալ 

Ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ

Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են։ Նրանց խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է։ Այս մասին գրում  է Razm.info կայքը:

Մի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։ Ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր ևն:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է [շրջանցում են, չեն մտնում թունել ― Ռազմինֆո]։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։

Վերոնշյալ երկխոսությունից կարելի ենթադրել, որ քաղաք մտած ադրբեջանցիները ոչ թե սովորական «զբոսաշրջիկներ» են, այլ հետախուզությամբ են զբաղված։

Տեսանյութի վերջում կադրեր են մեքենայի ներսից․ երևում է երեք անձ, բոլորը՝ զինվորական համազգեստով։ Դատելով համազգեստից՝ նրանք Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են։

ՈՐՏԵ՞Ղ Է ՆԿԱՐԱՀԱՆԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Քարտեզի վրա գծել ենք նկարահանման երթուղին։ Տեսանյութի սկզբում ադրբեջանցիների ավտոմեքենան Միջնավան-Կապան ճանապարհին է, այնուհետև անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, Կապան քաղաքի մի հատվածով։ Վերջին կադրերում Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհն է։

Ընդհանուր առմամբ մոտ 6,5 կմ են անցնում տեսագրելով։

Ե՞ՐԲ Է ԱՐՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Այն ակնհայտորեն արված է 44-օրյա պատերազմից հետո, քանի որ կադրերում երևում է ռուսական զինուժի տեղակայման վայր՝ Ռուսաստանի դրոշով։ Դատելով եղանակային պայմաններից՝ արևոտ ու չոր եղանակ, ձյան բացակայություն, հավանաբար, համեմատաբար վերջերս է նկարահանված։

ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, թե իբր նշված տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: Սակայն տեսանյութում ադրբեջանցիների խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք իրենք են որոշում ուր գնալ, այսինքն՝ նախապես համաձայնեցված երթուղու մասին խոսք չի կարող լինել։ Բացի այդ հասկանալի չի, թե համաձայնեցված այցի ժամանակ ռազմական նշանակության ու ենթակառուցվածքային օբյեկտների ի՞նչ նկարահանման մասին կարող է խոսք լինել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների. Արմեն ԳրիգորյանՀՀ քաղաքացիներն անձնագիր ստանալու խնդրի առաջ չեն կանգնի․ անձնագրայինում աշխատանքներն ընթանում են բնականոն հունովՄտել է տուն, 82-ամյա կնոջը սպանել է՝ դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով կզակին, պարանոցին«Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղԱճուրդի կհանվեն 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր Եթե ժողովուրդը ասի՝ դեմ է կապիտուլյացիային, հաջորդ օրը այս իշխանությունը կհեռանա. ՍաղաթելյանԻմ նկատմամբ հետապնդումը ներառում է ամենաայլանդակ միջոցները․ Փոստանջյանը դիմել է դեսպաններին Սյունիքում կաթի գործարանի Ford Transit-ը վրաերթի է ենթարկել նույն գործարանի աշխատակցուհուն. նա տեղում մահացել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից «Հայրենիքը» Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջա՛ն, իմ Հայրենիք» կարգախոսով Մարզպետարանները չեն փակվի, համայնքներում 2-ից ավելի աշխատողներ կլինեն. Գնել Սանոսյան Վերաբացվեցին Պրոբացիայի ծառայության Աբովյանի և Աշտարակի մարզային մարմինների գրասենյակներըՔաղաքներում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ Հոկտեմբերի 1-ից պետք է պահանջել կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ էլ ՊՇՌ թեստ․ Ավանեսյանը՝ ՓաշինյանինԿինն անհայտ կորած ամուսնու փոխարեն ստացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՈրտե՞ղ եք պատկերացնում մեր հարսանիքը. Գոհար Ավետիսյանը ցանկանում է կրկին ամուսնանալԱրցախում լռության րոպե կհայտարարվի Ավելի լավ է՝ հայերը մեզ չզայրացնեն․ Ալիևը սպառնացել է նոր պատերազմովՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան Ներդրումներ կատարեք Լեռնային Ղարաբաղում․ ԱլիևԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարային քայլերթով նշեցին ՀՀ անկախության տոնը Մեկնարկել է կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հերթական նիստը Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել Ալիևը կոչ է արել աշխարհի երկրներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը«Ժպտացեք, ու ես կժպտամ». Սարգիս Գրիգորյանը՝ դուստրերի հետ Տեղի ժամանակավոր համայնքապետ է նշանակվել Դավիթ Ղուլունցը Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարանումՀայաստանի կորսված դաշնակիցները. Վարուժան Գեղամյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 4 դեպք․ 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնելԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ֆրանսիան և ՌԴ-ն պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ԼՂ- ում իրադրության կայունացման նպատակով Սեպտեմբերի 24-ի աստղագուշակԱլիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման. Աշոտյան Սեպտեմբերի 24. Օրվա խորհուրդ«Իրավունք». Եվրոպական արտադրության ՀՀ անձնագրերը մնացել են ճամփի՞ն«Ժողովուրդ». Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ Փաշինյանը«Ժողովուրդ». Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված. Մովսես Հակոբյան«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախում«Հրապարակ». Արցախի բանակում պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ավելացրել է ծառայել ցանկացողների թիվը«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել
Ամենադիտված