Մոսկվայում հայ համայնքի հետ Զարեհ Սինանյանի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել (տեսանյութ)
ВидеоՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցել է բավական լարված մթնոլորտում։
Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում այդ հանդիպումից տեղադրել է մի քանի տեսանյութ։
«Հաշվի առնելով, որ հայկական ԶԼՄ-ներում դեռ բավականին շատ ակտուալ է Զարե Սինանյանի այցելությունը ՌԴ: Պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցին`թե ի վերջո ի՞նչ մթնոլորտում էին տեղի ունենում Զարե Սինանյանի հանդիպումները հայրենակիցների հետ: Լինելով հավաստի տեղեկատվության ջատագովներից, ուզում եմ ասել, որ չգիտեմ ինչ է տեղի ունեցել ՌԴ այլ քաղաքներում, քանի որ ինքս ներկա չեմ գտնվել, բայց Մոսյվայի հանդիպումներից մեկի մթնոլորտը կարող եք հասկանալ հոլովակից»,- կից գրել է Հովսեփյանը:
Նշենք, որ Մոսկվայի հայ համայնքի հետ Զարեհ Սինանյանի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1–ին։