Հայ խաղաղապահները հաջողությամբ իրականացնում են առաջադրված խնդիրները
SocietyԼիբանանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները, խաղաղապահ զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, շարունակում են հաջողությամբ իրականացնել առաջադրված խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Առաքելությանն ընդգրկված հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է հրամանատարության բարձր գնահատականին։