ՄԱԿ-ում պաշտպանել են Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգին
Արտաքին ՔաղաքականՄԱԿ-ում հերքել են Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին հնչած մեղադրանքները` նշելով, որ դրանք անհիմն են: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Նրա հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով` ՅՈւՆԻՍԵՖ-ն ու Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր առաքելությունը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնում: Վերջինս կտեղափոխվի այլ վայր:
Դյուժարիկը Քլարկ-Հաթինգին անվանել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ:
Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին: