Google-ը նախատեսում է հարկ սահմանել ԱՄՆ-ից դուրս բնակվող YouTube բլոգերների համար
ДосугԱմերիկյան Google ընկերությունը, որին պատկանում է YouTube֊ը, հնարավոր է՝ ամռանը հարկեր գանձի ԱՄՆ-ից դուրս գտնվող վիդեո բլոգերներից, հայտնում է Google-ը համապատասխան գրառմամբ: «Մենք խնդրում ենք, որ դուք AdSense-ին տրամադրեք համապատասխան հարկային տեղեկատվություն մինչև 2021 թվականի մայիսի 31-ը, որպեսզի Google-ը որոշի հարկերի ճիշտ չափը: Եթե ձեր հարկային տվյալները չտրամադրվեն մինչև 2021 թվականի մայիսի 31-ը, Google-ը կարող է պահանջել մինչև 24 տոկոսով նվազեցնել YouTube-ի ձեր եկամուտը», - հայտնում է Google-ը: Եթե հեղինակը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, ապա նրա հարկի դրույքը զրոյից 30 տոկոս կկազմի: Դա կախված կլինի նրանից, թե արդյո՞ք այն երկիրը, որի բնակիչ է բլոգերը, հարկային պայմանագիր ունի պետությունների հետ:
«Վեդոմոստի» թերթի նախօրեին հաղորդել էր, որ արտասահմանյան ընկերությունները կարող են պարտավորվել վճարել անձնական եկամտահարկ ռուս բլոգերների համար, ովքեր գումար են վաստակում գովազդից YouTube-ի նման հարթակների միջոցով: