Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը
НКՍտեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոսները: Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նկրտումով: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին: Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունը ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ: Ակնկալում ենք քաղաքի ողջ բնակչության աջակցությունը այս հիրավի նվիրական ծրագրի կյանքի կոչման գործում»:
Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի...
Опубликовано David Sargsyan / Դավիթ Սարգսյան Четверг, 11 марта 2021 г.