Ամուսիններ Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը մարտի 15-ին կհայտարարեն «Օսկարի» թեկնածուների անունները
LeisureԴերասանուհի Պրիյանկա Չոպրան և նրա երաժիշտ ամուսինը՝ Նիք Ջոնասը, մարտի 15-ին կհայտարարեն 93-րդ Օսկարի մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում հավակնորդներին, հաղորդում է Կինեմատոգրաֆիայի ակադեմիայի կայքը: Ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել կինոակադեմիայի կայքում և դրա Twitter֊ի, YouTube֊ի և Facebook֊ի պաշտոնական էջերում։ Միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջինում Պրիյանկան և Նիկը կնշեն լավագույն երկրորդ պլանի դերասանին, երկրորդ պլանի լավագույն դերասանուհուն, հագուստի լավագույն դիզայներին, կինոնկարը, լավագույն անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը, լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմը, լավագույն ադապտացված սցենարը և լավագույն օրիգինալ սցենարը: Հեռարձակման երկրորդ մասում հանդիսատեսը և կինոգործիչները կիմանան այն մասին, թե ովքեր են մրցելու «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն կինոնկար» և այլ հեղինակավոր անվանակարգերում արձանիկների համար։
Միևնույն ժամանակ, կազմակերպիչները զգուշացնում են, որ առաջադրումների կարգը, որն այժմ նշված է կինոակադեմիայի կայքում, կարող է փոխվել:
Ավելի վաղ, համաճարակի պատճառով, «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվել էր: Մրցանակներն այժմ նախատեսվում է հանձնել ապրիլի 25-ին`Հոլիվուդի լեգենդար «Դոլբի» թատրոնում: