Հայաստանը կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող պետության. Հրանտ Մելիք-Շահնազարյան
БлогосфераՀայաստանը պետք է կրկին որոշակի գործառույթներ ու պատասխանատվություն ստանձնի տարածաշրջանի ռազմա-քաղաքական զարգացումներում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Մինչ 2020թ.-ի պատերազմը մեր պետությունն առնվազն երկու նման գործառույթ էր իրականացնում՝ ուժերի հավասարակշռություն պահպանելով Ադրբեջանի հետ՝ նա պատերազմների և ռազմական գործողությունների կանխման կարևոր դեր էր խաղում ողջ տարածաշրջանի համար և երկրորդ, զսպում էր Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս։
Հիմա այս ամենն այլևս չկա, իսկ Հայաստանն էլ կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող պետության։ Պարզ է, որ իր այդ կարգավիճակով հայկական պետությունն այլ երկրների հետ հարաբերություններում որևէ այլ բանի, քան նրանց ձեռքում գործիք լինելու հավակնություն չի կարող ոնենալ։ Իսկ դա, մեղմ ասած, անընդունելի իրողություն է, որը, սպառնալիքներից բացի, որևէ այլ հեռանկար հայ ժողովրդին չի կարող խոստանալ...»,-գրել է քաղաքագետը: