Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

«COVID 19»-ի պատվաստման ծրագրով, կանխարգելիչ քայլով կարելի է պահպանել շատերի առողջությունը.մասնագետ

Society

Միջազգային գիտական հանրույթը մեկ հարցում համոզված է, որ «COVID 19»-ի դեմ պատվաստանյութերը համարյա 100 տոկոսով կարողանում են կանխարգելել մահվան դեպքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը նշեց, որ եթե կարողանանք դիմակ կրելով, հեռավորություն պահելով, ձեռքերի հիգիենայով, պատվաստման ծրագրերն ավելացնելով վարակի տարածումը հասցնել նվազագույնի, ապա կպահպանվի շատ մարդկանց առողջությունը և կյանքի որակը:

-Տիկին Պետրոսյան, կորոնավիրուսի հետ կապված թվերի աճ ենք տեսնում: Սրա հիմնական պատճառներն, ըստ ձեզ, որո՞նք են: Արդյո՞ք զգոնության թուլացումը, համաճարակային կանոնները պատշաճ չպահելը հիմնարար դեր ունեն:

-Բոլոր պատճառները միասին տալիս են այն արդյունքները, որոնք ունենք: Չմոռանանք, որ բոլոր երկրներում էլ ալիքաձև բնույթ է կրում այս վարակը, հասնում է պիկի ու նորից իջնում է: Վարակի տարածման հարցում շատ բան կախված է մարդկանց վարքագծից, իսկ դա փոխելը ամենաբարդ հարցերից մեկն է: Այն երկար ժամանակ է պահանջում, որպեսզի նոր վարքագիծ ձևավորվի: Երբ շրջապատում շատ են լինում վարակի դեպքերը, մարդիկ ավելի զգոն են դառնում ու հետևում են կանոններին: Երբ վարակի թվերը նվազում են, շատերի մոտ զգոնությունը թուլանում է ու մտածում են՝ երևի թե վերջ, բոլորը հիվանդացան, ապահով ենք և այլն: Իրականում այդպես չէ, ոչ մի երկրում էլ դեռ չկա կոլեկտիվ իմունիտետ, այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին:  

-Նախորդ ամիսներին ունեցած փորձը, միգուցե ուսումնասիրությունները, արդյո՞ք հաստատեցին այն, որ դիմակներ կրելը, ձեռքերն ախտահանելը, հեռավորություն պահելը նպաստում է վարակվածության տարածման նվազեցմանը: 

-Այո, բազմաթիվ գիտական հետազոտություններ են արդեն արվել և հրապարակվել, որոնք ապացուցում են ամեն մի միջոցառման կանխարգելիչ դերը: Ասեմ ավելին, վերջին տարիներին դիմակների հետ կապված քաղաքականությունը տարբեր երկրներում ավելի խստացվել է: Օրինակ, որոշ եվրոպական երկրներում հանրային տրանսպորտում ոչ թե սովորական դիմակ են առաջարկում կրել, այլ ռեսպերատորներ, որոնց դեպքում պաշտպանվածության հավանականությունն ավելի մեծ է:  ԱՄՆ-ում բազմաթիվ փորձարկումներ հաստատեցին, որ նաև կրկնակի դիմակ կրելն ավելի արդյունավետ է պաշտպանության իմաստով: 

Ապացուցվել է, որ վարակի տարածման ճանապարհն օդակաթիլայինն է, հետևաբար դիմակի կրելն ամենակարևոր վարքագծերից մեկն է կանխարգելիչ արդյունք ունենալու համար: Բարձր էֆեկտիվությամբ դիմակները կրելու դեպքում արդունավետությունը հասնում է 95 և ավելի տոկոսի: Ցանկացած դիմակ անհրաժեշտ է ճիշտ կրել: Հաճախ տեսնում ենք, երբ քիթը բաց է լինում կամ բերանն էլ փակ չի, պարզապես դիմակը ծնոտի վրա է: Կարևոր է, որ դիմակը քիփ կպած լինի դեմքին, միայն այդ դեպքում արդյունքն ավելի բարձր է լինում: 

-Վարակվելու թվերի աճին զուգահեռ ծավալվում են քննարկումներ, որոնք թերահավատության շեշտադրումներ են պարունակում: Մասնավորապես, կարծիքներ կան, թե ուռճացվում են թվերը: Ի՞նչ կասեք այս մասին: 

-Ցավոք, սոցիալական մեդիայի ժամանակաշրջանում բոլոր երկրներում էլ համավարակի թեման տարբեր նպատակների համար աղճատումների, մանիպուլիացիաների է ենթարկվում: Նույնիսկ անուն կա «ինֆոդեմիա»: Կեղծ լուրերի տարածումը, ցավոք, շատ հեշտ է դարձել մեր օրերում: Պետք է մշտապես հետևել վստահելի մասնագետների ասածներին: Փառք Աստծո, հիմա ինտերնետի դար է, և բոլորը կարող են ինտերնետից օգտվել, ծանոթանալ: Կխնդրեի, որ մեր բնակչությունը քննդատորեն մոտենա իրեն ներկայացրած տեղեկությանը և վստահելի աղբյուրներից ստուգի: Երբեմն կարծիքներ են հնչում, այսպես կոչված, բժիշկներից: Մարդիկ, որոնք ունեն բժշկի դիպլոմ, և կարող են նույնպես թյուր ինֆորմացիա տարածել: Անհրաժեշտ է տարածել այն տեսակետը, որը ձևավորվում է միջազգային գիտական լավագույն փորձի վրա: 

-Մտահոգություն է նկատվում նաև կորոնավիրուսի պատվաստումների առնչությամբ: Ըստ ձեզ, դա ինչի՞ հետ է կապված: Արդյոք  պատվաստանյութերի առնչությամբ հակասական տեղեկություններ են տարածվում: 

-Տեսեք, հայտնվել են նոր կորոնավիրուսի տարբեր տեսակի պատվաստանյութեր, որոնցից մի մասն ավելի վաղ ստացավ թույլտվությունը, մյուս մասը՝ քիչ ավելի ուշ: Ի՞նչ է տեղի ունենում: Տարբեր երկրներից կան մանրամասն զեկուցման ծրագրեր, երբ ցանկացած դեպք, անկախ նրանից դա կապ ունի պատվաստանյութի հետ, թե ոչ, զեկուցվում է: Հետո մասնագետները ուսումնասիրում են այդ դեպքերը: Երբեմն լինում է թյուր կարծիք այդ դեպքերի հետ կապված: 

Հիմա, եթե նկատել եք «Աստրազենեկա»-ի հետ կապված արյան մակարդելիության խնդրով զեկույցներ եղան: Որոշ երկրներ դադարեցրեցին պատվաստման ծրագրերը, որպեսզի գիտական համայնքը հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Պետք է ասեմ, որ գիտական համայնքն այն կարծիքին է, որ անհանգստության առիթ չկա, պատճառահետևանքային կապ չէր հաստատվել այն մասին, որ «Աստրազենեկան» կարող է բերել արյան մակարդելիության խանգարումների: Եղել են կլինիկական հետազոտություններ, Մեծ Բրիտանիայում շատ մեծ մասշտաբով այդ պատվաստանյութը կիրառվում է, և միլիոնավոր չափաբաժիններ են օգտագործվել, ու որևէ մահացության դեպք չի կապվել պատվաստման հետ: Դրանից բացի, որևէ պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել այդ երկրում արյան մակարդելիության խնդիրների ու պատվաստման հետ: Որոշ պետություններ որոշեցին դա նորից ստուգել: Եվրոպական դեղերի գործակալությունը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախնական տվյալներով չեն կարծում, որ այդտեղ անհանգստանալու մեծ առիթ կա: Համոզված են, որ լավ արդյունքները շատ ավելի մեծ են քան կողմնակի ազդեցությունները: Ցավոք, պատվաստանյութերի հետ կապված նախնական տվյալները, երբեմն սխալ մեկնաբանության պատճառով հասարակության մոտ թյուր կարծիք է առաջացնում: Շատ գիտնականներ, համաճարակաբաններ անհանգստություն են հայտնում եվրոպական երկրների կողմից պատվաստման ծրագրերի շուտափույթ դադարեցման առնչությամբ, նույնիսկ երբ հիմա ամենաուժեղ գիտական տվյալները  հրատարակվեն, որ այդպիսի կապ գոյություն չունի և կողմնակի ազդեցություն չկա, միևնույն է հասարակությունում նստվածք կարող է ունենալ: Վարակի պատճառով մեծ թվով մահեր են գրանցվում, հետևաբար շատ զգուշորեն պետք է մոտենալ պատվաստման խնդրին: Բոլորը անհամբեր սպասում են, թե երբ կլինի պատվաստումը որպես մշտական լուծում: 

-Պատվաստանյութերի մասին քննարկումներն ուղղակի, թե անուղղակի կասկածի տակ են դնում բուն պատվաստումների գործընթացը: Դա ի՞նչ ռիսկ է պարունակում: 

-Ռիսկն այն է, որ այն մարդիկ, որոնք կարող էին պատվաստվել ու չունենային քովիդի ծանր հիվանդություն, չմահանային, պատվաստման գործընթացի դանդաղելու պատճառով կարող են կյանքով հատուցել:

-Կարծիքներ կան, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելը լինի ըստ ցանկության: Դուք որպես մասնագետ ի՞նչ կարծիքի եք:

-Պատվաստումները մեր երկրում մշտապես կատարվում են ըստ ցանկության ու պարտադրանք չկա: Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, ես կարող եմ ասել, որ այն կրում է կամավորության բնույթ: Ասեմ, որ աշխարհում պահանջարկն ավելի մեծ է, քան արտադրողները կարողանում են այդ չափաբաժինները հասցնել: Ֆիզիկապես էլ հնարավոր չի լինի պատվաստումները պարտադիր կատարելը: 

Մեր երկրում մշտապես այն եղել է կամավորական սկզբունքով, այդպես էլ կլինի: Անհրաժեշտ է մշտապես աշխատել հասարակության հետ և ճիշտ բացատրել: Միջագզային գիտական հանրույթը համաձայնության է եկել մի հարցում՝ պատվաստանյութերը համարյա 100 տոկոսով կարողանում են կանխարգելել մահվան դեպքերը՝ պայմանավորված «Քովիդ 19»-ով: Ուսումնասիրվում է նաև այն, թե արդյոք պատվաստումները իջեցնում են վարակի տարածման տեմպերը: Եթե տարածվելիությունը նվազում է, ուրեմն մենք կարող են խուսափել թեթև դեպքերից: Մենք գիտենք, որ նույնիսկ թեթև դեպքերի մոտ հնարավոր է առողջության վրա հետևանքները երկարատև լինեն, կյանքի որակի վրա ազդելու իմաստով խնդիրներ առաջ գան: Եթե կարողանանք դիմակ կրելով, հեռավորություն պահելով, ձեռքերի հիգիենայով, պատվաստման ծրագրերն ավելացնելով, վարակի տարածվելը հասցնել մինիմալի, ապա շատ մարդկանց առողջությունը և կյանքի որակը կպահպանենք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular