«Այ անդաստիարակներ, թավիշը վերջացել է». Ավանի փոխթաղապետը անպարկեշտ արտահայտություններ է արել
Blogosphere«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքին:
«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։
Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի խառնեք թուլության հետ, չեիք հասկանում։
Հիմա չգիտես ինչու՝ ում մի հատ հայրական ապտակ ես տալիս, նեղվում են։
Այ թաթոսյան (ՄԻՊ) ինչի մի օր էդ ջարդված լեզուդ չդատապարտեց 17+-ի կոչերը»,- գրել է Պողոսյանը:
Նա լրագրողների հասցեին անպարկեշտ արտահայտություն է արել ու զրպարտել՝ նշելով, որ նրանք պատվեր կատարող են: Ըստ նրա՝ ինչու ՄԻՊ-ը չի դատապարտել իր բնորոշմամբ՝ 17-ի պատվերների կատարող լրագրողների պահվածքը, բայց դատապարտում է նախարարին. «Դու ոչ թե ՄԻՊ ես, այլ՝ 17ԻՊ»։