Գիտնականը հայտնել է, թե երբ Երկրագնդի վրա կսպառվի նավթը
Science and cultureՉինաստանի Հարավային տեխնոլոգիական համալսարանի նախագահ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Սյու Քիքունը կարծում է, որ Երկրի վրա նավթի պաշարները կսպառվեն 50 տարի հետո, հաղորդում է The Paper-ը: Նա նշել է, որ վերջին 250 տարվա ընթացքում աշխարհում արդյունաբերական երեք հեղափոխություն է տեղի ունեցել հանածո էներգիայի աղբյուրների արդյունահանման աճի պատճառով:
Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը՝ գիտնականը ակնկալում է ածխաջրածնային ռեսուրսների սպառում հաջորդ 50 տարիների ընթացքում: Այս առումով՝ նա կոչ է անում փոխարինել սովորական բրածո էներգիայի աղբյուրները այլընտրանքային էներգիայի աղբյուրներով՝ առաջընթացի ներկա մակարդակը պահպանելու համար: Մասնավորապես, նա խոսում է արեգակնային էներգիայի մասին, որը, ըստ փորձագետի, գրեթե անհնար է սպառել: Բացի այդ, նա առաջարկել է գնահատել ածուխն ու բնական գազը ջրածնային վառելիքով փոխարինելու հնարավորությունը: