Գիտնականը հայտնել է, թե երբ Երկրագնդի վրա կսպառվի նավթը
Գիտություն և ՄշակույթՉինաստանի Հարավային տեխնոլոգիական համալսարանի նախագահ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Սյու Քիքունը կարծում է, որ Երկրի վրա նավթի պաշարները կսպառվեն 50 տարի հետո, հաղորդում է The Paper-ը: Նա նշել է, որ վերջին 250 տարվա ընթացքում աշխարհում արդյունաբերական երեք հեղափոխություն է տեղի ունեցել հանածո էներգիայի աղբյուրների արդյունահանման աճի պատճառով:
Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը՝ գիտնականը ակնկալում է ածխաջրածնային ռեսուրսների սպառում հաջորդ 50 տարիների ընթացքում: Այս առումով՝ նա կոչ է անում փոխարինել սովորական բրածո էներգիայի աղբյուրները այլընտրանքային էներգիայի աղբյուրներով՝ առաջընթացի ներկա մակարդակը պահպանելու համար: Մասնավորապես, նա խոսում է արեգակնային էներգիայի մասին, որը, ըստ փորձագետի, գրեթե անհնար է սպառել: Բացի այդ, նա առաջարկել է գնահատել ածուխն ու բնական գազը ջրածնային վառելիքով փոխարինելու հնարավորությունը: