Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ХАМАС согласился на предложение посредников о перемирии в Газе Премьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 мая На первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Армения и Венгрия подписали соглашение об экономическом сотрудничестве и программу сотрудничества МИД РА с МИД Венгрии Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելը քաղաքական կամքի բացակայության նշան են. հայտարարություն

Политические

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝ նոր կանոններով ընտրությունների պատրաստվելու համար, հետևաբար՝ առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, նշվում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների համար անհրաժեշտ է «կոնսենսուս» Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների միջև։

Վերոնշյալ երկու թեզերը բխում են Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների վերաբերյալ լավ պրակտիկայի կանոնագրքի» դրույթներից, սակայն երկուսն էլ մեջբերվում են ձևապաշտական մոտեցումով և մեկնաբանվում հայեցողաբար։  Այս առնչությամբ՝ հարկ է արձանագրել հետևյալը.

1.           Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար առաջարկվող ժամկետն անհրաժեշտ է ընտրական օրենսդրության կայունության, այդ փոփոխությունների կանխատեսելիության ու նոր կանոններով ընտրություններին նախապատրաստվելու առումով։ Կարևոր է հիշել, որ Ընտրական օրենսգրքի առավել արմատական փոփոխությունները եղել են 2018թ. հեղափոխության մասնակից ժողովրդական լայն զանգվածների օրակարգային առաջնահերթությունը, ինչով պայմանավորված՝ դրանց վերաբերյալ քաղաքական քննարկումներ են սկսել ծավալվել դեռևս 2018 թվականի ամառվանից և ձեռք են բերվել որոշ փոխադարձ համաձայնություններ, թեև դրանք չի հաջողվել ընդունել տվյալ տարվա վերջին կայացած ընտրություններից առաջ: Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ ներկայում առաջարկվող փոփոխություններն էլ, իրենց հերթին, բազմիցս՝ 2020 թվականի օգոստոսից սկսած, ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ հանրության շրջանակներում՝ աննախադեպ ներառական և թափանցիկ գործընթացներով: Բացի այդ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ փոփոխվող դրույթներն ուժի մեջ են մտնում աստիճանաբար: Այսինքն, առավել արմատական և քաղաքական փոփոխություններն՝ անմիջապես, իսկ ընտրական համակարգի նախապատրաստում պահանջող լրացուցիչ տեխնիկական ու ընթացակարգային պահանջները՝ ժամանակի ընթացքում։ Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խորը ճգնաժամ է, որի պայմաններում լավագույն պրակտիկաներին առնչվող ընդհանրական խորհուրդները չեն կարող անբեկանելի համարվել: Առավել ևս այդպիսի նախադեպ Հայաստանում արդեն եղել է 2018 թվականին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրախախտումներին առնչվող դրույթները ընդունվել և ուժի մեջ են մտել սեպտեմբերի 7-ին՝ անմիջապես Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, իսկ 2018թ․ հոկտեմբերի վերջին քվեարկության էր դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները չընդունվեցին, սակայն ինքնին դրանց ներկայացնելու և ընդունումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելու հեռանկարի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել որևէ բացասական անդրադարձ:

2.           Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև «կոնսենսուսի» հասնելու անհրաժեշտության մասին պնդումներին, հարկ է արձանագրել, որ ներկայիս ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուսը հնարավոր չէ հենց քաղաքական պատճառներով, քանի որ որոշ կուսակցություններ  նախընտրում են իշխանության հասնել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իսկ ուրիշները՝  փողի, քրեական ազդեության կամ վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Գործող օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանական լծակներին այդ վերջին ճանապարհով հասնելու, հետևաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը՝ դիրքորոշում է նաև այդ երևույթների հանդեպ: Իրականում, Հայաստանի Հանրապետությունում առկա է շատ ավելի լայն՝ ժողովրդական, քաղաքացիական ու քաղաքական զանգվածների համակողմանի կոնսենսուս Ընտրական օրենսգիրքը փոխելու առումով: Սրա մասին վկայում է, այն, որ.

•             Ընտրողների լայն զանգվածների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը դրսևորվել է 2018թ. հեղափոխության օրերին,

•             Ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերի (օրինակ՝ ընտրակարգ, անցումային շեմ, մանդատների բաշխում և կոալիցիաների ձևավորման ժամկետներ) շուրջ արդեն իսկ կայացել են քաղաքական քննարկումներ 2018թ.-ին, և ստացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնությունը,

•             Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված՝ վերջին ներկայացուցչական սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևորվում է Հայաստանի բնակչության 74 տոկոսի կողմից,

•             Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջին միացել են 30-ից ավել կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ,

•             արտահերթ ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրականացնելը կարևորագույն խնդիր են համարում գաղափարախոսությունը կարևորող կուսակցությունները:

Սույնով վերահաստատում ենք 2021թ․ մարտի 16-ի մի շարք կազմակերպությունների կողմից արտահայտված դիրքորոշումը, և արձանագրում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելը հիմնականում կախված է իշխող կուսակցության քաղաքական կամքից, պետության ու սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունից և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունից:

Հայտարարությանը բաց է։ Միանալու համար խնդրում ենք լրացնել հասարակական կազմակերպության տվյալներն այստեղ։

«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ուղղակի ժողովրդավարություն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активностиСовет ЕФСР принял решение о предоставлении РА финансирования на поддержку экономических преобразований в объеме 100 млн долл. СШАПашинян: Российские телеканалы не будут транслироваться в случае игнорирования требований АрменииНазваны все семь цветов корпуса iPhone 16 PlusСоздан новейший метод подбора лекарств при болезни ХантингтонаТоп-10 полезных товаров, которые сделают ваш отдых с детьми на природе комфортнее В Москве проходит пятая инаугурация президента России Владимира ПутинаПашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повесткиАрхиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидациюДепутат от блока «Армения»: Деятельность российских миротворцев вызвала и наше недовольствоПесков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурацииОбраз Зендаи на Met Gala 2024 года разделил ИнтернетISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроляГарник Даниелян: Народное шествие – против отуречивания АрменииСегодня состоится церемония инаугурации Владимира ПутинаГлава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызововВ Ереване проходит пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна«Грапарак»: Сегодня к кампании против марша на Ереван присоединится сам Никол ПашинянПротив односторонних уступок: марш на Ереван продолжаетсяШольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Ксения Собчак пошутила над образом Марии Шараповой на Met Gala: «В листе салата айсберг»Баграт Галстанян: Не создавайте кумираBrent подорожала до $83,48 за баррельВоенно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средствВрач рассказал, для каких людей стресс наиболее опасенВ Лиге чемпионов УЕФА стартуют ответные матчи полуфиналаУченые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯМинобороны Армении опровергло сообщение о начале дислокации азербайджанского спецназа у села КиранцНайден новый способ лечения ожирения и диабетаХАМАС согласился на предложение посредников о перемирии в ГазеВрач назвал неочевидный признак железодефицитной анемии у женщинБлок «Мать Армения» провели в Ереване информационную акциюТурция заявила, что нанесет «решающий удар» по территории Сирии и ИракаВ Брюсселе обсуждают интеграцию оборонной промышленности ЕС и УкраиныПремьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 маяНа армяно-азербайджанской границе установлено 40 пограничных столбовВ ЕС Telegram назвали онлайн–приютом для дилеров и экстремистовПутин заявил об успешном преодолении Россией вызовов пандемии коронавирусаПрезидент Армении отбудет в СШАНачались съемки фильма про борьбу Пересильд с искусственным интеллектомСвященнослужитель: Церковь всегда была с народомАрмения и Венгрия достигли соглашения об открытии в своих странах посольств обеих стран«Гражданский договор»: После 2018 года в Армении невозможно говорить об ограничении свободы собранийНа первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Я подтверждаю приверженность Армении длительному миру в регионе: МирзоянЖозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходахК маршу движения «Тавуш во имя Родины» присоединились жители Норатуса, Гавара и ВарденисаАрхиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую АрмениюЛавров заявил о желании Запада «сломать сербов»
Самое популярное